Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ սկսվելու է Ալիկ Հասանյանի գործի դատավարությունը:
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի 20-ամյա բնակիչ Ալիկ Հասանյանը հերթական երիտասարդն է, որ դատվում է ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելու համար: Ալիկը սեռական հարաբերությունների մեջ է մտել աղջկա հետ ու հղիացրել նրան:
Ալիկ Հասանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:










































