Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուս սահմանապահները Արաքսավանում Անգոլայի քաղաքացու են հայտնաբերել

Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով անգլերենով հարցեր է տալիս տեղի բնակիչներին: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի բաժնից, Արաքսավանի բնակիչը, անհանգստացած լինելով փաստի առնչությամբ, այդ մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը:

Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի, 1982 թվականին ծնված Դոնգալա Բոբ Ջոան է: Բացի անձնագրից նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են Ֆրանսիայում փախստականի իր կարգավիճակը և տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրից ազատման վերաբերյալ:

Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջոան պատիժ է կրել 2016 թվականին Թուրքիայի և Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար: Ազատ արձակվելուց հետո գնել է տոմս Երևան-Փարիզ թռիչքի համար, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հետևանքով չի կարողացել հատել պետական սահմանն ու հեռանալ: Դրանից հետո նա սկսել է Ֆրանսիա գնալու այլ ուղիներ փնտրել: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի պետական սահմանը ևս մեկ անգամ ապօրինի հատելու հետին մտադրություն չի ունեցել:

ՀՀ իրավապահ մարմինների որոշմամբ՝ Դոնգալա Բոբ Ջոան փոխանցվել է Ֆրանսիայի դեսպանություն: Սահմանապահ ծառայության ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի սահմանամերձ շրջանի բնակիչներին զգոնության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում