Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ երեկվա հանրահավաքին և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, նշեց, որ «պատերը քանդելու վերաբերյալ» Սերժ Սարգսյանի առաջարկը «հետևողական աշխատանքի արդյունքում տվեց իր դրական պտուղները»։
«Ես կարծում եմ, որ այդ երկխոսությունը ապագայում տեղի կունենա, այդ երկխոսության համար կընտրվի երկուստեք ընդունելի, տրամաբանական օրակարգ, և այդ ընթացքում մենք կգնանք ու կիրականացնենք և խորհրդարանական, և նախագահական ընկերությունները՝ օրենքով սահմանված ժամկետում։ Եվ այս իրավիճակում այդ ընտրությունները կլինեն շատ ավելի բարձր գնահատականի արժանի և դրսում, և, որ ավելի կարևոր է, մեր երկրի ներսում»,- ասաց Գ. Մինասյանը։
Հարցին, թե կարող է իշխանության համար ընդունելի լինել արտահերթ նախագահական և խորդհրդարանական ընտրությունների շուրջ երկխոսելու առաջարկը, Գ. Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտորեն չի կարելի առաջարկել մի բան, որը անիրականանալի է՝ որովհետև դրա իրականացման օբյեկտիվ հիմք գոյություն չունի»։ Գ. Մինասյանի խոսքով, երկխոսելու բազմաթիվ թեմաներ կան՝ հատկապես տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող»։










































