ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպման և ԱՄՆ նախագահի այցի առիթով Նյու Յորքի երկինքը փակ է եղել: Փակ օդային տարածքին փորձել են մոտենալ 3 թեթև օդանավ, ինչը թույլ չեն տվել ամերիկյան կործանիչները: Այս մասին հայտնում է AP-ն:
Հյուսիսային Ամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Ջոն Կորնելիոն հայտարարել է, որ բոլոր թիրախներին բարեհաջող կերպով գրավել են, ինչի համար գործարկվել են F-16 կործանիչներ:
Այնուհետև ինքնաթիռներն ուղեկցվել են մոտակա օդանավակայաններ, որտեղ դրանց օդաչուները ցուցմունքներ կտան փակ տարածք ներխուժելու մասին: Նախնական տեղեկություններով՝ դրվագներից ոչ մեկը չի կրել ահաբեկչական կամ այլ թշնամական բնույթ:










































