Friday, 03 07 2026
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Թուրքիան մինչև վերջ կպայքարի Կատարում ռազմական ներկայության համար

Կատարի Պետության շուրջ իրավիճակը Պարսից ծոցի տարածաշրջանում նոր հետաքրքիր զարգացումներ է ստանում: Հունիսի 23-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը և Եգիպտոսը, որոնք խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Դոհային: Մասնավորապես, այդ պահանջներից են՝ խզել դիվանագիտական կապերը Իրանի հետ, խզել կապերը «Մուսուլման եղբայրների», «Հեզբոլլահ», «Ալ-Քաիդա», «Իսլամական պետություն» խմբավորումների հետ, փակել հայտնի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, փակել թուրքական ռազմական բազան Կատարում, որն այժմ շինարարության փուլում է, և դադարեցնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը:

Այս վերջին կետը հունիսի 25-ին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հայտարարելով, թե այդ պահանջն անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին Թուրքիայի հանդեպ:

Ի՞նչ նշանակություն ունի ընդհանրապես ռազմական ներկայությունը Կատարում Թուրքիայի համար:

Անդրադառնալով հարցին՝ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում վարում է որոշակիորեն անկախ քաղաքականություն՝ շատ հաճախ չհամաձայնեցնելով իր քայլերն արևմտյան դաշնակիցների հետ, և այս իմաստով՝ Կատարում զորքեր տեղակայելը Թուրքիայի հերթական քայլն է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ: Թուրքագետն Անկարայի այս քայլը զգալի առումով դիտում է Կատարի և Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտի համատեքստում՝ ասելով, որ Կատարի դեմ սկսված դիվանագիտական դեմարշից հետո առաջացավ վտանգ, որ այս պետությունները կարող են պարզապես «կլանել» Կատարին, ինչը էլ ավելի կուժեղացներ սաուդական թագավորության ազդեցությունը տարածաշրջանում: Իսկ սա ամենևին ձեռնտու չէ սուննիական աշխարհում Սաուդյան Արաբիայի մրցակից Թուրքիայի համար:

«Թուրքիան, այսպիսի քայլ անելով, փորձեց հակադրվել իր գաղափարական հակառակորդ Սաուդյան Արաբիային, որը նույնպես փորձում է իսլամական աշխարհում առաջատար դիրք գրավել, չնայած որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Սաուդյան Արաբիան բավական ջերմ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի երկրների հետ»,- մեկնաբանեց թուրքագետը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ Թուրքիայի այս քայլերը կարևոր են վերջինիս համար՝ հատկապես քրդական գործոնի դեմ պայքարի իմաստով, այսինքն՝ որքան շատ լինեն մերձավորարևելյան երկրները, որտեղ Թուրքիան ունի ռազմական ներկայություն, այնքան ավելի լավ Թուրքիայի համար՝ քրդերի դեմ պայքարի առումով: Հետևաբար, գործնականում քիչ են հնարավորությունները, որ Թուրքիան սաուդական կոալիցիայի ճնշման ներքո դուրս կբերի իր զինվորականներին Կատարից:

«Քանի որ Մերձավոր Արևելքը կենսական շահերի նշանակություն ունեցող գոտի է Էրդողանի համար, Թուրքիան մինչև վերջ կպայքարի, որպեսզի զորքեր և ռազմական ներկայություն ունենա Կատարում՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի շահերը լիակատար պաշտպանելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում