Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները 2 մարդու են ձերբակալել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում՝ ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Արևմտյան Միդլենդ շրջանի ոստիկանության տվյալներով՝ 21 տարեկան 2 տղամարդիկ Բրիտանիայի Լեսթեր և Բիրմինգհեմ քաղաքներից ձերբակալվել են շաբաթ առավոտյան օդանավակայանում Թուրքիայից ժամանելուց հետո:
Ձերբակալվածները տարվել են ոստիկանություն՝ հարցաքննության, նշում է BBC-ն:








































