Գերմանիայի խորհրդարանի ( Բունդեսթագ) կողմից հունիսի 29-ին ընդունված Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության հետ կապված բանաձևից հետո Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ խախտումներն ու կոռուպցիոն սկանդալները դարձել են Գեմանական հեռուստատեսության լայն քննարման առարկա: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Գերմանական ամենահայտնի ZDF հեռուստաընկերությունը Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և գործարքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյությում անդրադարձ է կատարվել աշխարհում հայտնի խոշոր կոռուպցիոն սկանդալներին, որոնց մասնակցություն են ունեցել ադրբեջանցի պատգամավորները, ինչպես նաև ընտրակեղծարարություններին և կաշառակերության դեպքերին:








































