Thursday, 18 06 2026
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին

Անտուն անչափահաս աղջիկների ծառայությունները Երևանում պարսիկների համար արժե 10 հազար դրամ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Արմինե Գ.-ի գործի դատական քննությունը:

Արմինեն մեղադրվում է անչափահաս Ի.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինչպես նաև փողոցում հայտնված երեք անչափահաս աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար:

21-ամյա Արմինեն, ով նույնպես անչափահաս է թվում, ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի ամռան ընթացքում նպաստել է անչափահաս Ի-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն. նրա համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն: Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:

Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն երկու և ավելի երեխաների սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ:

Նա, ըստ մեղադրանքի, աղջիկներին տարել է պարսիկների բնակարանները, «ուղղորդել», որ սեռական հարաբերություններ ունենան այլազգի հաճախորդների հետ:

Արմինեն աղջիկների «վաստակած» 10 հազարական դրամները խաբեությամբ վերցրել է, մի դեպքում էլ բռնություն է գործադրել՝ աղջկան հարվածել է, գետնին գցել ու փողը ձեռքից խլել: Տիրանալով սեռական հարաբերությունների դիմաց անչափահաս աղջիկների ստացած գումարներին՝ Արմինեն, այսպիսով, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանց ենթարկել է սեռական շահագործման:

Արմինեն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Այսօրվա նիստին չներկայացավ մեղադրողը: Չներկայացան նաև անչափահաս տուժողները, նրանց մի մասի ներկայացուցիչները:

Անչափահաս Մարինե Հ.-ի մայրն էր միայն եկել՝ առանց դստեր: Նա դեռ միջանցքում ասում էր. «Կյանքում սենց տեղեր չէինք գնացել…»: Հետո մոտեցավ դատական նիստի դահլիճին, բաց դռնից ներս նայեց ու հարցրեց. «Կարելիա՞»: Պատասխանող չեղավ, որովհետև նիստը չէր սկսվել:

Նախագահողի հարցին, թե ինչու Մարինեն չի ներկայացել, մայրը պատասխանեց, թե դուստրը, դատարանի ծանուցագիրը ստացել ու արդեն մի շաբաթ տնից փախել է: «Նա վախենում է, որ նորից իրեն կծեծեն, չի ուզում դատարան գալ»:

Նախագահողը հարցրեց, թե որտե՞ղ են ծեծել Մարինեին, որ նա վախենում է դատարան գալ: Դատարանում, ասաց դատավորը, ոչ ոքի չեն ծեծում, մենք երաշխավորում ենք, որ ձեր դստերը դատարանում ոչինչ չի սպառնում: Նա պետք է ներկայանա ու ցուցմունք տա…

«Անցած դատին ես ուշացած եկա, միջանցքում մի տղամարդ հանդիպեց, ու նա էլ ասաց, որ աղջիկս անպայման պիտի ներկայանա: Ես աղջկաս ասի, բայց ինքը վախենում է…»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:

Մյուս անչափահաս տուժողների վերաբերյալ կային ոստիկանության տրամադրած տեղեկանքներ, թե աղջիկները փոխել են բնակության վայրը, տվյալ պահին նշված հասցեում չեն բնակվում, անհայտ է գտնվելու վայրը և այլն: Իսկ դատավարության անչափահաս մասնակից Հ.-ի մասին էլ տեղեկանք էր տրված, որ նրա որդեգիրը հրաժարվել է նրանից, և Հ.-ի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է…

Դեռ անչափահաս, բայց խորտակվող աղջիկներ, խորտակվող թղթե նավակների նման՝ մեծ կյանքի մեծ ալիքների մեջ հայտնված… Դե արի ու գտիր…

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց; Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում