«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդդիմադիրներին համախմբվելու կոչերին և թավշյա հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտությանը, նշեց, որ նախ պետք է ներկայացվի թավշյա հեղափոխության բանաձևը, որպեսզի պարզ լինի՝ ինչ են հասկանում թավշյա հեղափոխություն ասելով:
«Դեռևս անհասնականալի է՝ ինչ է նշանակում դա, և այդ թավշա հեղափոխության ելքը, դրսևորումներն ինչպիսին են լինելու, և թե ինչու հիմա չի իրականացվում այդ թավշյա հեղափոխությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Հարցին՝ եթե ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը չպատասխանի Էդմոն Մարուքյանի նամակին, կանե՞ք հաջորդ քայլը՝ կբարձրացնե՞ք, օրինակ, Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու հարցը, Արտակ Զեյնալյանն ասաց. «Հիմա դուք ուզում եք՝ ես բացահայտեմ մի բան և դա կանխվի: Իհարկե հնարավոր է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































