Լեդի Գագայի վերջին ալբոմը՝ Born This Way-ը, գլխավորել է Billboard ամսագրի հիթ ցուցակը: Nielsen SoundScan-ի կողմից անցկացված հետազոտությունը պարզել է, որ այդ ալբոմն առաջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 1,108 միլիոն օրինակով:
Սա լավագույն արդյունքն է՝ սկսած 2005 թվից, երբ 50Cent ալբոմը վաճառվեց 1.14 միլիոն օրինակով: Լեդի Գագան նաև շրջանցել է իր իսկ The Fame ալբոմի ցուցանիշը:
1991 թ. սկսած այս ալբոմը 17-րդն է, որի առաջին շաբաթվա վաճառքները գերազանցել են մեկ միլիոն օրինակը:











































