Ամերիկացի դեմոկրատները վարձել են Րաֆֆի Գրիգորյանին որպես իրենց գլխավոր տեխնոլոգ։ Այս մասին հայտնում է recode.net-ը։
2016 թվականին մի շարք կիբերհարձակումներին հաջորդած նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտությունից հետո, դեմոկրատնեը սկսում են վերակառուցումը։ Դրա հետ կապված կուսակցության պաշտոնական քաղաքական մարմինը կապ է հաստատել Րաֆֆի Գրիգորյանի հետ և առաջարկել դառնալ իր գլխավոր տեխնոլոգը։ Նախկինում Րաֆֆին եղել է Uber-ի առանց վարորդի մեքենաների ծրագրի գլխավոր ինժեները։ Նա ընկերությունը լքել է փետրվարին։
Րաֆֆին կօգնի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեին բարելավելու տեխնիկական գործիքներն ու կիբերպաշտպանությունը։









































