YouTube-ում տեսանյութ է հայտնվել iPhone 5S-ի համար վաճառքի մեկնարկի օրը Apple-ի խանութների դիմաց կուտակված հերթերից: Ժամ առ ժամ ներկայացվում են գիշերային կադրեր քաղաքի տարբեր շրջաններում գտնվող խանութների հերթերից: Մարդիկ մի քանի գիշեր անցկացրել են հերթերում:
Պատասխանը նկարահանողների ինչո՞ւ հարցին եղել է շատ տարբեր. ոմանք հերթում տեղ պահելով գումար են աշխատել, ոմանք պարզապես ցանկացել են հնարավորինս շուտ դառնալ նոր սարքի տեր, ոմանք՝ արկածախնդրությունից դրդված, ոմանք էլ չեն կարողացել պատասխանել հարցին:








































