Apple ընկերությունը թողարկել է iWork օֆիսային փաթեթը, որը նախատեսված է iPhone հեռախոսների և iPad պլանշետային համակարգիչների համար: Այս մասին Lenta.ru կայքին ասել են ընկերության ռուսական ներկայացուցչությունում:
Այս փաթեթի մեջ են մտնում տեքստեր վերարտադրող Pages հավելվածը, ցանկերի համար նախատեսված Numbers հավելվածը, ինչպես նաև պրեզենտացիաների համար նախատեսված Keynote հավելվածը: Այս հավելվածները կարելի է ձեռք բերել App Store խանութում: Յուրաքանչյուրի գինը 9.99 դոլար է:









































