Sunday, 14 06 2026
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios

Պատմականության «աղը»

Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողով, որն անցկացվելու է մի քանի դար ընդմիջումից հետո: Սա հիրավի պատմական իրադարձություն է, ինչի մասին արդեն իսկ ազդարարվել է: Սակայն տեսնենք, թե ինչ կա այս պատմական իրադարձության օրակարգում:

Օրակարգում երկու հարց է՝ մկրտության միասնական ծիսակարգ և Հայ եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնումը և այդ շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման խնդիրը:

Չենք ուզում քննարկել՝ այս խնդիրները կարևո՞ր են, ամենակարևո՞րն են, թե՞ ոչ: Ենթադրենք, որ սրանք այսօր հայ եկեղեցու գործունեության մեջ գերկարևոր խնդիրներ են, թեև այս առումով իհարկե կան վերապահումներ ոչ միայն խնդիրների կարևորության, այլև նույնիսկ ընդհանրապես նման քայլերի նպատակահարմարության մասին՝ մասնավորաբար, Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի դասը կարգելու առումով: Սակայն, կրկնում ենք, այս հարցերը ներկայումս չենք դիտարկում:

Խնդիրն այլ է. մի՞թե չկան այլ կարևոր հարցեր, որոնք կարող էին ներառվել վեց դար ընդմիջումից հետո տեղի ունեցող եպիսկոպոսաց ժողովում:

Ավելորդ է նկարագրել, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում մենք այսօր և՛ ներհայաստանյան, և՛ ներհայկական (Սփյուռքը ներառյալ), և՛ թե ընդհանրապես համաշխարհային զարգացումների առումով: Այս մասին բազմաթիվ առիթներ են լինում ասելու, խոսելու, լսելու, գրելու: Ներկայումս Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես տեղի են ունենում վերարժևորումների, գրեթե հեղափոխական փոփոխությունների գործընթացներ: Բոլորիս աչքի առաջ է, թե ինչ է կատարվում, օրինակ, Կաթոլիկ եկեղեցում՝ Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոս Առաջինի գործունեության տեսքով: Մենք տեսնում ենք քաղաքակրթական բախումներ, քաղաքակրթական ճգնաժամեր տարբեր տարածաշրջաններում: Այս ամենն առաջ են բերում համայն հայության և Հայաստանի ճակատագրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք, մեղմ ասած, պակաս կարևոր չեն Մկրտության միասնական ծիսակարգի կամ սրբերի դասը կարգելու ավանդույթի հարցերից: Ի վերջո, այս խնդիրներում չափազանց մեծ է հենց Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպես հայ ինքնության կրիչներից և բաղադրիչներից մեկի, որպես համազգային կառույցներից մեկի, որն ունի ազգային և պետական կյանքում իր տեղն ու դերն ունենալու պարտավորություն և պատասխանատվություն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժևորելու, վերագնահատելու, նոր մարտահրավերներին ու իրողություններին համարժեք դարձնելու, մինչ այժմ եղած իներտությունը և իշխանահաճությունը հասարակամետ դինամիկայով փոխարինելու կենսական խնդիրներ: Սրանից է կախված և՛ որպես կառույց՝ ՀԱԵ ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի:

Այս համատեքստում, այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա ՀԱԵ-ին՝ առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու իշխանությունների կամ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ:

Միայն այս դեպքում հնարավոր կլինի տեղի ունեցած հավաքը համարել պատմական, եթե նույնիսկ չլինեն վերջնական բանաձևումներ ու եզրահանգումներ: Չենք բացառում նաև, որ հավաքի ընթացքում անպայմանորեն կքննարկվեն նման հարցերը, սակայն օրակարգային ձևակերպումն այստեղ շատ կարևոր է, որպեսզի պատմականության ազդակը հասարակության համար լինի շոշափելի, հասնի հասարակությանը, հետաքրքրի և շահագրգռի հասարակությանը, և եկեղեցին էլ, իր հերթին, առավել պատասխանատու դառնա իր իսկ նախաձեռնության և ընդհանրապես հետագա գործունեության հանդեպ՝ ի տարբերություն ներկայիս իշխանահաճո կրավորական կեցվածքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում