Տորոնտոյում սիրահար զույգն ամուսնացել է Կանադայի ամենաբարձր երկնաքերում՝ CN Tower հեռուստաաշտարակի վրա:
Ինչպես հաղորդում է CTV News-ը, Լեսի Բոլանդն ու Ջոն Քիրքը ամուսնացել են 356 մետրանոց բարձրության վրա (116-րդ հարկ):
Հանդիսության ժամանակ սիրահարները գտնվել են շենքի արտաքին կողմում: Նրանք բռնվել են հատուկ անվտանգության ճոպաններից:
Միջոցառման մասնակիցների համար պատրաստվել էին հատուկ պաշտպանական հագուստներ:
Երբ սիրահար զույգը փոխանակվել է ամուսնական մատանիներով, աշտարակի ներսում գտնվող ռեստորանում սկսվել է տոնական ընթրիքը:
Լեսի Բոլանդն ու Ջոն Քիրքը դարձան հեռուստաաշտարակի հարթակում ամուսնացած առաջին զույգը:






































