«Ես քիչ առաջ գտնվում էի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ այցելել էի երեկվա դեպքերի ահազանգի կապակցությամբ, մասնավորապես նաև Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին տեսակցելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն արձանագրել է Խանդոյանի և Կյուրեղյանի մարմնի վրա եղած վնասվածքները, և արձանագրությունն ուղարկվել է Հայաստանի Գլխավոր դատախազություն. «Այսինքն՝ բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է և ընթացք է տրված»:
«Դեռ չգիտենք, թե ինչ ծավալի վնասվածքների մասին է խոսքը»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռերի» տեսակցությունների վրա արգելանք է դրված մասնավորապես պատգամավորների մասով: