Wednesday, 10 06 2026
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

Ո՞ր «ընդհատակն» է անցել Ծառուկյանը

Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը, որ նրա փոխարեն քաղաքական կարևորագույն հարցերի մասին խոսում է մամուլի քարտուղարը: Իսկ Գ.Ծառուկյանի խոսքը երբեմն կարևոր է միայն այն առումով, որ, ի վերջո, նա խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն է: Եվ այդ տեսանկյունից վերջին շրջանում մի քանի անգամ ԲՀԿ ղեկավարի կարծիքը լսելու անհրաժեշտություն է առաջացել: Օրինակ՝ Մոսկվայում Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հետ կապված հայտարարությունից հետո, որպես կուսակցության ղեկավար, նա պետք է դիրքորոշում հայտներ և ոչ թե այդ գործը թողներ իր մամլո խոսնակին:

ԲՀԿ ղեկավարն այդ օրերին կարող է սպորտային ու կրթական միջոցառումներին մասնակցել, բայց խուսափում է մեր երկրի համար այդքան կարևոր հարցի հետ կապված դիրքորոշում հայտնել կամ քառօրյա նիստերին գոնե մեկ օր այցելել Ազգային ժողով:

Եվ երբ հարց է ուղղվել, թե ԲՀԿ ղեկավարն ի՞նչ դիրքորոշում ունի Ս.Սարգսյանի հայտարարության մասին, նրա մամլո խոսնակը պատասխանել է, թե «Գ.Ծառուկյանը դեռևս սեպտեմբերի 2-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ և երկիմաստությունը բացառող գնահատական է տվել հայ-ռուսական հարաբերություններին»: Հիշեցնենք, որ նա Ս.Սարգսյանի մոսկովյան հայտարարության նախօրեին ասել էր, թե «Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևորագույն տնտեսական գործընկերն է, մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարևորագույն ռազմավարական գործընկերն է»:

Այն, որ Մաքսային միությունը հիմնականում Ռուսաստանն է, դա ճիշտ է հասկացել նաև ԲՀԿ մամլո խոսնակը, և հենց այդ պատճառով էլ այդ կառույցին վերաբերող հարցադրմանը ՌԴ-ի հետ կապված պատասխան է տվել: Սակայն քաղաքական տեսանկյունից որքա՞ն է ճիշտ, որ ՄՄ-ին միանալու հետ կապված հացադրմանը տրվի հետին թվով հղում: Չէ՞ որ Գ.Ծառուկյանն այդ խոսքը ասել էր՝ մինչև Ս.Սարգսյանը կաներ իր հայտարարությունը:

Իսկ Ս.Սարգսյանի այդ հայտարարության առնչությամբ իրենց տեսակետը հայտնել են ՀԱԿ-ը, «Դաշնակցություն», «Ժառանգություն», անգամ «Օրինաց երկիր» և այլ կուսակցություններ: ԲՀԿ-ի տեսակետը հետաքրքիր է այն առումով, որ այդ կուսակցությունը, ավանդաբար լինելով ռուսամետ, հապաղում է դիրքորոշում հայտնել, թե կո՞ղմ է արդյոք, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը, թե՞ ոչ: Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը կարող է տարատեսակ սպորտային կամ կրթական միջոցառումների մասնակցել, բայց չի կարող մեր երկրի համար կարևորագույն հարցի մասին դիրքորոշում հայտնել՝ թեկուզ գրավոր տեսքով: Ավելին, այդ կուսակցությունից նույնիսկ հարցադրումներ կամ մեղադրանքներ են հնչում, թե Ս.Սարգսյանն ինչո՞ւ ձախողեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Մինչդեռ մինչ այդ, երբ իշխանական ճամբարից տեղեկություններ էին հնչում, թե գրեթե ավարտված են այդ համաձայնագրի հետ կապված քննարկումները, ԲՀԿ-ից անարգանքի սյունին էին գամում այդ պաշտոնյաներին:

Օրինակ՝ երբ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասում էր, որ տնտեսական առումով Հայաստանը նպատակահարմար է համարում ինտեգրվել Եվրամիությանը, իսկ անվտանգության հարցերի հետ կապված՝ համագործակցել ՌԴ-ի հետ, ԲՀԿ-ի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները քննադատում և ծաղրում էին նրան: Իսկ ի՞նչ եղավ ԲՀԿ-ին, որ Ս.Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո դարձավ եվրոպամետ:

Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծման օրվանից ռուսամետ ուժ լինելով՝ Ս.Սարգսյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն հավանաբար կորցրել է հավասարակշռությունը: Ս.Սարգսյանն ու ՀՀԿ-ն, փաստորեն, այդ ուժից վերցրին նաև ռուսամետության դափնիները: Մինչ այդ իշխող կուսակցությունը պաշտպանում էր իր նախագահի՝ եվրաինտեգրման հետ կապված մղումները և այդ պատճառով ու դրա արդյունքում ՌԴ-ին ընդդիմանալու համար ԲՀԿ- կողմից սուր քննադատության էր ենթարկվում: Նրանք ՀՀԿ-ին ու Ս.Սարգսյանին հիշեցնում էին Վրաստանի օրինակը, երբ այդ նույն ճանապարհին կորցրեց Աբխազիան ու Հարաֆային Օսիան: Ու թմբկահարում էին Լեռնային Ղարաբաղի օրինակը: Իսկ այժմ հակառակ քննադատություններն են հնչում, թե ինչու տապալեցին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Եվ կարծես թե ԲՀԿ-ն այժմ սթրեսային վիճակում է: Ս.Սարգսյանը զբաղեցրել է թե՛ արևմտյան, թե՛ ռուսական ուղղվածությունը: Իսկ այդ ուղղվածություններն առաջիկա տարիներին ներքաղաքական զարգացումների դեպքում շարժիչ ուժ կարող էին լինել: Մի քանի տարի հետո տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ, կամ, ինչու չէ, մինչ այդ էլ տեղի ունենալիք հնարավոր զարգացումների դեպքում հատկապես ՌԴ-ն կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ: Իսկ այժմ թե՛ արևմուտքի, թե՛ ՌԴ-ի խաղաքարտերը դրված են իշխանությունների վրա: Իսկ ԲՀԿ-ն այդ մտքից ու առաջիկա առաջխաղացման հնարավորության բացակայությունից է նյարդայնանում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ չի կարողանում տեսակետ հայտնել:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում