ՆԱՏՕ-ն հետագայում էլ պետք է անցկացնի ռազմական օպերացիա Լիբիայում, որի ժամկետը երկարացվում է մինչև սեպտեմբեր: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ մեջբերելով Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը:
«ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները որոշում են կայացրել երկարաձգել մեր առաքելությունը Լիբիայում ևս 90 օրով: Այս որոշումը իրենից ներկայացնում է հստակ ուղերձ Մուամար Քադաֆիի ռեժիմին. մենք վճռական ենք տրամադրված շարունակելու օպերացիաները Լիբիայի ժողովրդին պաշտպանելու համար: Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված ՄԱԿ-ի բանաձևի կատարմանը»,- ասել է Ռասմուսենը:
Ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների ժողովի ժամանակ:








































