Բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբետչը, որը «Շերլոկ» սերիալում խաղացած իր դերով համաշխարհային հռչակ ստացավ, «Հինգերորդ իշխանություն» ֆիլմում մարմնավորել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Դերասանը խոստովանել է, որ ֆիլմի ռեժիսորը պնդել է, որ Ասանժը ֆիլմում լինի չարագործ:
Բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ երբ առաջին անգամ կարդացել է սցենարը, մտածել է, որ Ջուլիան Ասանժի մտավախությունները կարդարանան:
Անձամբ Ասանժը, կարդալով սցենարը, այն անվանել է «սուտ ու քարոզչություն»:
«Ինչ վերաբերում է ռեժիսուրային, ապա մեր կարծիքները հաճախ չեն համընկել, քանի որ Բիլը (ֆիլմի ռեժիսոր Բիլ Կոնդոն) ձգտում էր ցույց տալ ինքնասիրահարվածի»,- պատմել է դերասանը:
Անձամբ ռեժիսորը կարծում է, որ ֆիլմն ամբողջությամբ արտացոլում է այն, ինչ արել է Ջուլիան Ասանժը:
«Այո, այնտեղ կան տեսարաններ, որոնք քննադատում են Ասանժին, սակայն ես հուսով եմ՝ վերջնական արդյունքում ստացվել է շատ բալանսավորված կերպար»,- հայտարարել է ռեժիսորը:








































