ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկած կառավարության նիստում հավաստիացրեց, որ գործադիրն Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագիրը կիրագործի ամբողջությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին կառավարություն այցելելու համար:
«Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, ակնկալում ենք և հասկանում, որ հեշտ չի լինելու, բայց վճռական ենք տրամադրված և մեր ծրագիրն իրագործելու ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչեւ հիմա իրականացրած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք: Հաջողություն եմ մաղթում»,- իր հերթին նշեց ՀՀ Նախագահը:










































