«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների թվով 2930 բնակիչ բաժանորդների և տարբեր նշանակության 7 հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: