Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է բանդայի գործով դատական նիստը:
Դատարանը մերժեց բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի շահերի պաշտպանի միջնորդությունը դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն նշանակելու մասին:
Նշենք, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի շահերի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին: Փորձաքննությունը պետք է հանձնարարել առողջապահության նախարարության միջգերատեսչական դատաբժշկական քննչական հանձնաժողովին, որպեսզի պարզի, թե գանգուղեղային հիվանդություններ ունեցող և սահմանափակ մեղսունակ ճանաչված Ամոյանը կարո՞ղ է մնալ կալանքի տակ, թե՞ ոչ: Պաշտպանը ներկայացրեց, որ Ամոյանի առողջական վիճակը գնալով վատանում է, այդ մասին է վկայում նաև Ամոյանի՝ ակնհայտորեն երևացող հիվանդագին տեսքը:










































