Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կլիներ պտտվող Լուսինը:
Լուսինը 360 աստիճանի տեսահորիզոնով ներկայացնող, արագացված ռեժիմով լուսանկարներն արվել են գործակալության Lunar Reconnaissance Orbiter սարքով, որը պտտվում է Լուսնի շուրջը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ներկայացվող տեսանյութը բաղկացած է 110 հազար լուսանկարից:










































