Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի ամերիկացի մի խումբ գիտնականներ մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս մարդկային հիշողությունը խմբագրել քնած ժամանակ:
Գիտնականները եղանակ են գտել թուլացնել հոտերի ու տհաճ հիշողությունների միջև ասոցիացիաները: Մանրամասները ներկայացված են Nature neuroscience ամսագրում:
Իրենց աշխատանքում գիտնականներն օգտագործել են ավելի վաղ բացահայտված՝ քնի ժամանակ հիշողության կոնսոլիդացիայի արդյունքը: Այն բանի համար, որ գնահատեն, թե որքան ուժեղ է ստացվել հոտերի ու հոսանքի հարվածի ասոցիացիան, գիտնականները օգտագործել են երկու անկախ մեթոդ:
Որոշակի խթանիչների (օրինակ՝ հոտերի) ու տհաճ հիշողությունների միջև կապը հետտրավմատիկ սթրեսային խանգարման կարևոր բաղադրիչ է:
Մեթոդի մշակմամբ, որը թույլ է տալիս թուլացնել պաթոլոգիական կապերը, զբաղվում են ինչպես բժիշկները, այնպես էլ գիտնականները:










































