Իսպանացի ավտոարշավորդ Դերնանդո Ալոնսոն հայտարարել է, որ ցանկանում է «Ֆերարի»-ում հանդես գալ նաև 2016 թվականից հետո, երբ կավարտվի գործող համաձայնագրի ժամկետը:
«Համագործակցության եզրերն ուղղակի հիանալի են: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ֆերարի»-ում: Թիմը նույնպես ցանկանում է շարունակել աշխատանքն ինձ հետ:
«Ֆերարի»-ում եղել են ավտոարշավորդներ, որոնք առանց որևէ խնդրի հանդես են եկել մինչև 38-39 տարեկանը: Վառ օրինակ է Մարկ Ուեբերը: Նա շատ մրցունակ էր: Միխայել Շումախերը նույնպես լավ տեսք ուներ վերադարձից հետո:
Մոտիվացիայի պակաս չունեմ և շարունակում եմ բավականություն ստանալ մեծ սպորտից»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: