Yerkir.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձի մեջ մեղադրվող` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա:
Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասել է, որ վճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: Հարցին` սպասու՞մ էին նման պատժաչափ, փաստաբանը պատասխանել է. «Իսկ դուք չէի՞ք տեսնում` ինչ դատավարություն էր ընթանում»:











































