Այսօր մաստակը դառնում է 165 տարեկան: 1848 թվականի այս օրը ամերիկացի Ջոն Քուրթիսը ստեղծել է մաստակ, որից աշխարհում օրական օգտվում են միլիոնավոր մարդիկ:
Առաջին մաստակը եղել է կոնֆետի ինքնատիպ տեսակ, որը չի հալվել՝ ինչպես կարամելը: Ավելի ուշ դրանում սկսել են ավելացնել պարաֆինային անուշաբույր նյութեր: Աստիճանաբար արտադրությունն ընդլայնվել է, սակայն վաճառքի ծավալը մնացել է փոքր:
Մաստակը «վերածնվել է» 1869 թվականին՝ շնորհիվ գյուտարար Թոմաս Ադամսի, ով ստեղծել ու արտոնագրել է դրա ավտոմատ արտադրության համար նախատեսված սարք: Նա արտադրանքին ավելացրել է մատուտակի մզվածք՝ համը լավացնելու համար:










































