Բելառուսի կառավարությունը և ազգային բանկը դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին հանրապետությանը վարկ տրամադրելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է Belta գործակալությունը:
Ենթադրվում է, որ Բելառուսի կառավարական պատվիրակության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև քննարկումները տեղի կունենան Մինսկ ժամանող առաքելության շրջանակներում: Այս քայլը կանխատեսելի էր, քանի որ վերջին օրերին Բելառուսի նախագահն առճակատման է գնում Ռուսաստանի հետ, ինչպես նաև խոստացել է ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ բելառուսական տնտեսությունը լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել: Ազգային բանկը ստիպված է եղել արժեզրկել ազգային արտարժույթն ավելի քան 50%-ով, սակայն դա էլ չի օգնում: Որոշ ապրանքատեսակներ վերացել են շուկայից:










































