Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Հայաստանը չունի միջոցներ՝ Սիրիայում ռազմական գործոն դառնալու. Վիգեն Չետերյան

Ռուսաստանը շարունակում է ապարդյուն ջանքերը՝ ՀԱՊԿ անդամ պետություններին մասնակից դարձնելու սիրիական հակամարտությանը, իսկ ավելի ճիշտ՝ Սիրիայում ռուսական ռազմական կամպանիային:

Նախորդ շաբաթ ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ, ՌԴ դեսանտային զորքի նախկին հրամանատար, գեներալ Վլադիմիր Շամանովը հայտարարել էր, թե Մոսկվան բանակցություններ է վարում Ղրղըզստանի և Ղազախստանի հետ՝ այս երկրներից դեպի Սիրիա խաղաղապահ զորքեր ուղարկելու հարցի շուրջ: Նման հայտարարություն է արել նաև Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին: Բայց ինչպես հաղորդում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, այս տեղեկությունը անմիջապես հերքել են Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատանբաևը և Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդրահմանովը: Ատանբաևը հայտարարել է, որ Սիրիա ղրղըզական զորքեր ուղարկելը «հեշտ բան չէ»: «Եթե նման հարց է բարձրացվում, ապա դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ՀԱՊԿ բոլոր երկրների որոշումը, ՄԱԿ-ի բանաձևը, իսկ հետո՝ այդ երկրների խորհրդարանների վերջնական որոշումը: Մենք ընդհանրապես այդ հարցը չենք քննարկել: Ես զարմացա, երբ նման հարց բարձրացրեցին»,- ասել է Ղրղըզստանի նախագահը:

Անդրադառնալով թեմային՝ Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանն ասում է, որ Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, թե իր դաշնակիցները կարող են մասնակցել Սիրիայի ռազմական գործողություններին, իրականում սիմվոլիկ բնույթ ունեն: Ռուսաստանը փորձում է ստեղծել Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների միջազգային աջակցության պատրանք:

«Ռուսաստանն ավելի շատ փորձում է ստեղծել նախկին խորհրդային պետությունների դաշնակցություն, որն իրականում գոյություն չունի: Օրինակ՝ ղարաբաղյան կոնֆլիկտից շատ հստակ է, որ ռուսները զենք են տալիս թե՛ իրենց դաշնակցին և թե՛ իրենց դաշնակցի թշնամուն: Բայց նրանք ուզում են խորհրդանշականորեն ցույց տալ, թե Ռուսաստանը մենակ չէ, մեկուսացված չէ և ունի դաշնակիցներ, ունի հնարավորություններ: Կարծում եմ՝ ընթացող զրույցն ավելի շատ այդ սիմվոլիկ հարթության վրա է»,- մեկնաբանեց Վիգեն Չետերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Իսկ հնարավո՞ր է, որ ռուսական կողմը փորձի նման բանակցություններ սկսել նաև Հայաստանի հետ՝ որպես մեկ այլ ռազմական դաշնակցի:

Հարցին միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Ոչ, քանի որ այս երեք պետությունները չունեն ռազմական այդպիսի հնարավորություններ: Հայաստանն այս երեքի մեջ ամենամեծ բանակն ունի, բայց այդ բանակը ներգրավված է շատ սուր պայքարի մեջ, այնպես որ Հայաստանը միջոցներ չունի որևէ ձևով լուրջ ռազմական գործոն դառնալու Սիրիայում կամ նման շրջաններում: Իսկ Ղազախստանը կամ Ղրղըզստանը լուրջ բանակ չունեն: Չգիտեմ, գուցե կարող են 50-100 հոգանոց զինվորականների խումբ ուղարկել, ինչպես Հայաստանն է նման առաքելություններ իրականացնում Կոսովոյում և Աֆղանստանում, բայց դա շատ սիմվոլիկ իմաստ ունի: Այդպիսի դեպքերում մասնակից պետությունները փորձում են հաղորդել, որ իրենք մասնակցում են միջազգային հանրության խաղաղապահ ջանքերին, իսկ այս պարագայում Ռուսաստանը ուզում է ցույց տալ, թե ինքը մեծ պետություն է և կարող է իր շուրջը համախմբել այլ երկրների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում