Sunday, 07 06 2026
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում` Նորվեգիայի Կրագերո քաղաքում

Սեպտեմբերի 21-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացվել է միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության և Կրագերոյի քաղաքապետարանի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են,որ միջոցառումը սկսվել է Կրագերոյի եկեղեցում, ուր տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ` հանրահայտ երաժիշտներ Կոպենհագենի Ռադիոյի և հեռուստատեսության P2 երաժշտական մրցանակի մրցանակակիր, հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի և «Ստատ Օյլ» մրցանակի մրցանակակիր, Ստավանգերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլանդի մասնակցությամբ: Նրանք կատարեցին Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Ֆրեդերիկ Շոպենի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Կրագերոն հատուկ մի վայր է, որը խորհրդանշում է հայ-նորվեգական հարաբերությունները և նոր հնարավորություններ է խոստանում ապագայի համար: Մենք այստեղ ենք նաև մեր երախտիքի խոսքը հղելու Կրագերոյի ձեր հայրենակից և հայազգի նվիրյալ Բյոդիլ Բյորնին: Կարծում եմ, որ նրա երազանքը կլիներ տեսնել այս ուրախությունը: Նա փառաբանված է երկնքում` տեսնելով, որ իր սիրած երկու ժողովուրդները` նորվեգացիներն ու հայերը, միասին նշում են Հայաստանի անկախության տոնը»:

Համերգից հետո միջոցառումը շարունակվել է Կրագերոյի Գեղարվեստի դպրոցում, որտեղ ցուցադրվեց դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Հայկական եկեղեցին Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով լուսանկարների հարուստ հավաքածուն` ներկայացնելով հայկական եկեղեցիների ճարտարապետությունը:

Ցուցադրությունից հետո տեղի է ունեցել տոնական ընդունելություն բազմաթիվ նորվեգացի և հայ հրավիրյալների մասնակցությամբ:

Հարկ է նշել, որ այս տարի մեր երկրի անկախության տարեդարձը Կրագերոյում տոնելը պատահականորեն չէր ընտրված. այստեղ է ծնվել նորվեգացի մեծ մարդասեր և միսիոներուհի Բոդիլ Բյորնը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկել ու խնամել է հայրուրավոր անօթևան մնացած երեխաների ու կանանց և արժեքավոր վկայություններ թողել այդ մասին: 2006թ. Կրագերոյի քաղաքային խորհուրդն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Նախքան միջոցառումը սկսելը, ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը ծաղկեպսակ է դրել Բոդիլ Բյորնի հուշաքարին, որին ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը, Վերգոշայի քաղաքապետ Շեթիլ Տյորփը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մաադս Հենրիկ Լանգաարդ Լյունդը, Բոդիլ Բյորնի թոռը` Յուսի Բյորնը, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և նորվեգացիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում