Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն վախենում, որ հաջի՝ մուսուլմանների համար սրբազան ուխտագնացության ժամանակ MERS-CoV կորոնավիրուսի համաճարակի տեմպերը կմեծանան: Այս մասին հաղորդում է Medical Xpress-ը:
Նրանց կարծիքով՝ ուխտավորները ոչ միայն չեն վարակվի, այլև հիվանդությունը չեն տարածի տարբեր երկրներ: Ներկայում այն գրանցվել է միայն Մերձավոր Արևելքում:
2012թ.-ին ուխտագնացությանը մասնակցել է գրեթե 3.6 մլն ուխտավոր՝ ամբողջ աշխարհից:
Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից զոհվել է 49 մարդ:








































