Եգիպտոսն Իսրայելից պահանջել է չվաճառել հեղափոխության ժամանակ թանգարաններից գողացված գտածոները՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Եգիպտոսի իշխանությունների կարծիքով՝ իսրայելական աճուրդներից մեկում վաճառքի հանված 126 հին եգիպտական գտածոները գողացվել են 2011-ի հեղափոխության ժամանակ:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի ԱԳՆ-ն, ինչպես նաև հնությունների հարցերով նախարարը:
Իսրայելական կողմը չի պատասխանել պահանջին:








































