Հարի Փոթերի հայտնի դերակատար, բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը կարող է մարմնավորել Queen խմբի առաջատար Ֆրեդի Մերկուրիին՝ հաղորդում է The Daily Star-ը:
Հաղորդվում է, որ 24-ամյա դերասանին առաջարկություն էր արվել մասնակցել ֆիլմի նկարահանումներին:
Ավելի վաղ Մերկուրիի դերակատարման գլխավոր հավակնորդը Սաշա Բարոն Քոենն էր, սակայն նա լքել է նախագիծը: Սեպտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ այդ պատճառով ֆիլմի նկարահանումները կարող են հետաձգվել:










































