Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն կոչ է արել Ռուսաստանին ադեկվատ քայլեր կիրառել ոչ միայն առևտրատնտեսական ոլորտում, այլև վիզային քաղաքականության մեջ: Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ համարելու անհրաժեշտության մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերից:
Փանջիկիձեն նշել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ է գործում, միևնույն ժամանակ վրացիներն այդ առավելությանը չեն արժանացել: ԱԳ նախարարը նշել է, որ դեմ է միակողմանի անվիզա ռեժիմին, որը ներմուծել է նախկին իշխանությունները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Փանջիկիձեն նշել է այն «կարմիր գծերը», որոնք Թբիլիսին մտադիր չէ անցնել: Դա երկրի ապազավթումն է, Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ չճանաչելու քաղաքականությունը, ինչպես նաև որևէ դաշինքի միանալու Վրաստանի ազատ ընտրությունը:







































