Sport Mediaset-ի տեղեկությունների համաձայն` Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ ֆուտբոլիստը չի շտապում երկրարաձգել իր պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Պոգբայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը:
«Պոգբան հիանալի է զգում «Յուվենթուս»-ում: Սակայն նրա պայամնագիրն ուժի մեջ է ևս երեք տարի: Սպասեք մի փոքր, դեռևս վաղ է խոսել նոր պայմանագրի մասին»,- ասել է Ռայոլան:






































