Thursday, 04 06 2026
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել

Պետք է ստեղծվի նոր՝ վերկուսակցական, վերքաղաքական ու վերքաղաքացիական ձևաչափ. փորձագետ (տեսանյութ)

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց համազգային բողոքի երթ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:

Երթին մասնակցում էր նաև ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, որի խոսքով՝ ոչ լեգիտիմ իշխանությունների առկայությունը արդեն իսկ մեծ հարված է անկախությանը: «Այնպիսի պետություններ, որոնք շատ երկար ժամանակահատվածում չեն կարողանում թոթափել բռնապետերին, ոչ լեգիտիմ իշխանություններին, այդպիսի պետությունները միշտ վտանգի տակ են՝ անկախության կորստի իմաստով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Է.Վարդանյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության հետ կապված՝ իշխանություններն անում են չտրամաբանված, հասարակության կարծիքը հաշվի չառնող քայլեր, որոշումներ․ «Վերջին առիթը հենց Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր Մաքսային միություն մտնելու ցանկության մասին… Բնականաբար, այս ամենը պետք է որ բողոք առաջացներ, և որոշ չափով այդ բողոքն արդեն իսկ առաջացել է: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, ինչ-որ տեղ պայքարի նոր փուլի սկիզբ է»:

Հարցին, հնարավո՞ր է քաղաքացիական հասարակության և
քաղաքական ուժերի, կուսակցությունների միավորում, Էդգար Վարդանյանը պատասխանեց․ «Նոր ձևաչափ պետք է ձևավորվի, որը կլինի վերկուսակցական և վերքաղաքացիական , այսինքն՝ այպիսի մի ձևաչափ, որտեղ և՛ կուսակցականները, և՛ քաղաքացիական ակտիվիստները, և՛ հասարակ քաղաքացիները հավասար սկզբունքով կմիավորվեն, և ինչ-որ կոլեգիալ մարմիններ կստեղծվեն, որը կկոորդինացնի ընդհանուր հասարակության բողոքը… Այս ամենի արդյունքում կարող է նման բան ստեղծվել, ես այսօր տեսնում եմ դրա նախադրյալները»:

Փորձագետի դիտարկմամբ՝ բողոքը պետք է լինի կշռադատաված, հավասարակշռված, որպեսզի տևական լինի․ «Նոր ձևաչափի անհրաժեշտությունը կա, եթե այդ ձևաչափը կայանա՝ բողոքն ավելի գրագետ կլինի:

Նույնիսկ նրանք, ովքեր մինչև վերջերս կարծում էին, որ այս իշխանությունների օրոք հնարավոր են դրական փոփոխություններ, նրանք էլ են արդեն եկել այն եզրակացության, որ հնարավոր չէ այս իշխանությունների օրոք հասնել լուրջ, դրական փոփոխությունների»:

Դիտե՛ք մեր տեսանյութը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում