«Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից անվստահության արժանացած ավագանու երկու անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը չեն պատրաստվում վայր դնել ավագանու մանդատները:
Նրանք դուրս են գալիս խմբակցությունից և շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում որպես անկախ անդամներ: Այս մասին նրանք հայտարարել են այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Օրեր առաջ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար և կոչ էր արել վայր դնել մանդատները:
Լուսանկարը՝ Photolure-ի