Անգլիկան եկեղեցին Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի պատմության մեջ առաջին անգամ եպիսկոպոսի կոչում է շնորհել կնոջ, հայտնում է RIA Novosti-ն:
Կինը ծագումով անգլուհի է, որը ծառայել է Լոնդոնդերրիի Սուրբ Ավգուստինի եկեղեցում:
Փեթ Սթորի անունով անգլուհին ղարձել է եպիոսկոպոս Իռլանդիայի Հանրապետությունում՝ դրանով իսկ դառնալով Անգլիկան եկեղեցու առաջին կին եպիսկոպոսը:
Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնի խոսքով՝ այդ հիշարժան իրադարձությունը դրական է ընդունվել թե ինչպես Իռլանդիայի եկեղեցու կողմից, թե Անգլիկան եկեղեցու:
Ուելսում ու Շոտլանդիայում Անգլիկան եկեղեցիները իրավունք ունեն կանանց եպիսկոպոսներ ձեռնադրել, սակայն նման դեպք դեռ տեղի չի ունեցել:










































