Saturday, 27 04 2024
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է

Չեխիայի դեսպանը հայ-չեխական տնտեսական հարաբերություններում առաջխաղացում է նկատում

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան բարձր է գնահատում հայ-չեխական հարաբերությունները: Նրա խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել տնտեսական հարաբերություններում:

«Հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 24 տարի առաջ, հաջորդ տարի կնշենք 25-ամյակը: Մեր հարաբերություններում երկու կարեւոր պահեր եղան. մեկը Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցն էր 2014 թվականին, մյուսն էլ 2016 թվականին՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի այցը Հայաստան: Բնականաբար, բացի սրանից եղել են եւս այլ կարեւոր հանդիպումներ երկու երկրների Ազգային ժողովների նախագահների, արտգործնախարարների միջեւ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Չեխիայի դեսպանը՝ ընդգծելով, որ թեպետ հայ-չեխական տնտեսական հարաբերություններն այդքան էլ գոհացուցիչ չեն, վերջին ժամանակահատավածում նկատվել է դրական առաջընթաց, ինչը դեսպանը կապում է հենց Հայաստանի տնտեսական առաջխաղացման հետ:

Նա ուրախալի համարեց այն, որ ավելի եւ ավելի մեծ թվով չեխական ընկերություններ են ցանկանում Հայաստանում արտադրություն սկսել. նրանցից մեկն արդեն ճանապարհին է:

Պետր Միկիսկան հավելեց, որ համագործակցությունը դրական ուղղվածությամբ է ընթանում նաեւ կրթական եւ մշակութային ոլորտներում. «Ամեն տարի կրթաթոշակներ ենք հատկացնում հայ ուսանողներին: Ավելի քան 200 ուսանող է պայքարել այդ կրթաթոշակների համար»:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Չեխիայի դեսպանը նշեց, որ կտրականապես դեմ է որեւէ զինված հակամարտության:

«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի խախտումներին: ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի կարգավորման միակ ձեւաչափն է, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ բանակցային ուղին միակն ուղին է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում