ԱՄՆ Լուիզիանա նահանգի 15-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նա հեռախոսի մեջ մի հավելված է օգտագործում, որի միջոցով տեսագրություն է ստեղծել: Այնտեղ սպանություն է պատկերված՝ դպրոցում, այսպես ասած, կատակ փոխհրաձգության տեսքով:
Կեղծ տեսանյութը ստեղծելուց անմիջապես հետո նա այն ներբեռնել է Youtube-ում, որտեղ տեսագրությունը նկատել է նրա համադասարանցիների ծնողներից մեկը և ոստիկանություն զանգել:
Տղան, որի անունը չի նշվում, ձերբակալվելուց հետո մեղադրվել է ահաբեկչության համար: Հարցաքննության ժամանակ դպրոցականն ասել է, որ երբևէ սպանություն կամ այլ տեսակի բռնություն չի ծրագրել:









































