Գարեջրի հոբելյանական՝ թվով 180-րդ փառատոնը՝ «Օքթոբերֆեստը», այսօր բացվում է Մյունխենում, հայտնում է RIA Novosti-ն:
16 օր տևող միջոցառման ընթացքում դրա հյուրերը կխմեն միլիոնավոր լիտր գարեջուր ու կուտեն հարյուր հազարավոր տապակած երշիկ, հավ ու խոզի միս:
Փառատոնի շրջանակում բացվել է 16 մեծ վրան, որոնք միաժամանակ կարող են ընդունել 10-հազարական հանդիսատեսի, ու ևս 17 ավելի փոքր վրաններ, որտեղ կտեղավորվի 100-400 մարդ:
Այս տարի փառատոնի շրջանակում գարեջուրը կլինի ռեկորդային թանկ՝ 1 լիտրը կարժենա 9,40-9,85 եվրո:
«Օքթոբերֆեստի» կազմկոմիտեի տվյալով՝ անցած տարի փառատոն է այցելել 6,4 մլն մարդ աշխարհի 80 երկրից: Նրանք խմել են 6,9 մլն լիտր գարեջուր:










































