ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեն Ռոդսին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալին:
Ռոդսի խոսքով՝ Օբաման կոչ կանի ընդունել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը և հասնել այն բանին, որ դրանում ներառվի Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը:
«Օբաման կհասնի այն բանին, որ զենքը սիրիական իշխանություններից տեղափոխվի միջազգային վերահսկողության տակ, և հետագայում այն վերացվի»,-հայտարարել է Ռոդսը:
Օբաման կպնդի նաև իշխանությունից Ասադի հեռացումը, եթե վերջինս քիմիական զենքի հարցով չհամագործակցի միջազգային հանրության հետ:
Ռոդսը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխն անհրաժեշտ է, որպեսզի բանաձևի չպահպանման դեպքում նախատեսվեն նաև հետևանքներ ռեժիմի համար:









































