BlackBerry ընկերությունն աշխատանքից 4500 աշխատակիցների է հեռացնում, փոխանցում է Associated Press-ը:
Դա ամբողջ աշխարհում ընկերության աշխատակազմի 40 %-ն է կազմում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ աշխատատեղերի կրճատումը կարող է լինել միայն տարվա վերջում:
Աշխատակազմի կրճատումը ծախսերը նվազեցնելու և աշխատանքային պրոցեսն օպտիմալացնելու մի տարբերակ է, որը Apple-ի, Samsung-ի այլ խոշոր արտադրողների հետ մրցակցելու հնարավորություն կստեղծի:









































