1. Շվեդական Umeå համալսարանից նոթբուք գողացած անձը դրա պարունակությունը կրիչով վերադարձրել է տիրոջը: Երբ պրոֆեսորը հայտնաբերել է, որ նոթբուքը գողացել են, նա սթրես է ապրել, քանի որ դրա մեջ են եղել նրա 10 տարվա աշխատանքներ: Սակայն գողն այնքան «ազնիվ» է եղել, որ որոշ ժամանակ անց նոթբուքի պարունակությունը պրոֆեսորին վերադարձրել է կրիչով:
2. Ներքին Սաքսոնիայի տներից մեկը զինված կողոպտիչ է ներխուժել: Քանի դեռ նա հրազենով սպառնացել է դայակին, 7 տարեկան երկու երեխաները նրան են տվել իրենց հավաքած գումարները, որպեսզի նա հանգիստ թողնի իրենց դայակին: Գողն այնքան է ազդվել երեխաների արարքից, որ տնից հեռացել է առանց մի գրոշ վերցնելու:
3. 2011 թ. հոկտեմբերին գողը կայանած մեքենայից երկու բջջային հեռախոսներ և դրամապանակ է գողացել: Երբ նա միացրել է հեռախոսներից մեկը, այնտեղ մանկական պոռնոգրաֆիա է հայտնաբերել: Դա այնքան է բարկացրել նրան, որ գողը հանձնվել է ոստիկանությանը, միայն թե օգնի նրանց հետաքննել այդ դեպքը: Նրա շնորհիվ 46-ամյա տղամարդուն ձերբակալել են: Իսկ նրան, որպես մեղմ պատիժ, մեկ ամսվա ազատազրկման և տուգանքի են դատապարտել:
4. Սաուդյան Արաբիայից մի գող, այդպես էլ անհայտ մնալով, տիրոջն է վերադարձրել 10 տարի առաջ գողացված ոսկերչական զարդերը: Զարդերի տերը պատմել է, որ գիշերն արթնացել է դռան թակոցից։ Երբ բացել է դուռը, շեմին մի պայուսակ է հայտնաբերել, որտեղ էլ եղել են գողացված զարդերն ու ներողություններով մի նամակ:
5.Ավտոմեքենա գողացած բրազիլացին այն վերադարձրել է տիրոջն այն բանից հետո, երբ վերջինս զանգահարել է մեքենայում թողած հեռախոսին և գողին ասել, որ ֆինանսական խնդիրներ ունի:










































