Ադրբեջանը գազը եվրոպացի գնորդներին վաճառելու վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել:
Մոսկվան ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը՝ նավթով և գազով հարուստ Ադրբեջանին իր ուղեծիր վերադարձնելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, նշում է Reuters-ը:
Այս տարի ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը և նրա գործընկերները՝ ներառյալ BP-ն և Statoil-ը, ընտրել են Տրանսադրիատիկ խողովակաշարը՝ գազը Եվրոպա մատակարարելու համար: Դա հարված էր Ռուսաստանի՝ տրանզիտային ճանապարհների վրա վերահսկողությունը խստացնելու ջանքերին:
Ընկերությունը հինգշաբթի օրը հայտնել է նաև, որ ադրբեջանական գազի գնորդները՝ «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործման երկրորդ փուլից ի վեր, կդառնան Shell, Bulgargas, Gaz Natural Fenosa, հունական DEPA, գերմանական E.ON, ֆրանսիական GDF Suez, իտալական Hera Trading և Enel և շվեյցարական AXPO ընկերությունները:










































