Բայլոնգ վերելակը գտնվում է Չինաստանի Հունան նահանգում և զբոսաշրջիկներին բարձրացնում է 350 մ՝ ամենագեղեցիկ և գեղատեսիլ ժայռոտ սարերից մեկի գագաթը: Այս մասին գրում է realfacts.ru-ն:
Վերելակի երկհարկանի խցիկը, որի պատերն ապակե են 50 մարդ է տեղավորում: Համալիրի մեջ 3 խցիկ կա։
Դրա կառուցման աշխատանքները սկսվել են 1999-ին և ավարտվել 2002-ին: Կառույցի ընդհանուր արժեքը 18 մլն դոլար է:
Համակարգն ունի երկրաշարժի, այսպես ասած, հաղորդիչներ, իսկ վտանգի ժամանակ 3 խցիկներն էլ վերևից կարճ ժամանակում պետք է տարհանեն մարդկանց:
Հավելենք նաև, որ վերելակը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձրն աշխարհում:










































