Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Միկել Արտետան, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
Իսպանացի խաղացողը վերադարձել է ընդհանուր խումբ ու այսօր լիակատար մարզում է անցկացրել, ինչի մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մյուս իսպանացի կիսապաշտպանը, ով վնասվածք ունի` Սանտի Կասորլան, շարք կվերադառնա ոչ շուտ, քան երեք շաբաթ հետո:






































