Грузия Online-ի փոխանցմամբ, 2010 թվականին Վրաստանում գրանցվել է 34,675 ամուսնական ակտ, ինչը 9.2 տոկոսով ավելի է՝ համեմատած 2009 թվականի հետ։ Այդպիսի ցուցանիշ չէր գրանցվել 1991 թվականից սկսած։
Վիճակագրական տվյալներով, ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 30.2 տարի, իսկ կանանցը՝ 26.3։
Միևնույն ժամանակ նվազել է նորածին երեխաների թիվը՝ 62,585, ինչը 1.2 տոկոսով պակաս է 2009 թվականի համեմատությամբ։ Դրա հետ մեկտեղ զգալիորեն նվազել են մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքերը։








































