Երկու տարի կոմայում անցկացրած կնոջ համար մերձավորները հոգեցունց հրաժեշտ են կազմակերպել՝ արհեստական շնչառության սարքը նրա ամուսնանալուց երկու ժամ անց անջատելով:
Խի Ցզինցզինը և նրա փեսացուն՝ Լու Լայը, համատեղ երջանիկ կյանքի հեռանկարներ էին կազմում, սակայն աղջիկը աշխատավայրում հանկարծ իրեն վատ է զգացել և արդեն հիվանդանոցի ճանապարհին կոմայի մեջ է ընկել ու այդպես էլ գիտակցության չի եկել:
Երկու տարի անց՝ աղջկա 28-րդ տարեդարձին, արհեստական շնչառության սարքը անջատելուց առաջ նրա ընտանիքը որոշել է իրականացնել հարսանիքի մասին զույգի երազանքը: Աղջկա անկողնու մոտ կայացած հարսանեկան արարողությունից երկու ժամ անց արհեստական շնչառության սարքավորումն անջատվել է: Աղջկա կամքով՝ նրա օրգանները կփոխանցվեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն փոխանցել է Mail Online-ը:










































