Հինգշաբթի օրն «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչը՝ Մումու մականվամբ, կամ նույն ինքը՝ Օլեգ Սլուցկին Ռուսաստանից Բելառուս է վտարվել՝ Մոսկվա-Մինսկ չվերթով՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից: Այս մասին հաղորդում է Prime Crime կայքը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերասիմովիչն ազատվել է N11 գաղութից, որտեղ նա իր 6 ամսվա պատիժն էր կրում՝ թմրանյութեր պահելու համար:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Գերասիմովիչը փորձում է մուտք գործել Սվերդլովյան երկրամաս, որտեղ հանցավոր աշխարհի հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալվել էր Դեդ Հասանի զարմիկ Թիմուր Միրզոևը։









































